Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Դուստրերին մորից վերցնելու համար ամուսինը դատարանում կնոջը սուտ մեղադրել է 10 հազար դրամով մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ

Ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Էդուարդ Ա.-ի, Արմեն Ք.-ի և Հայկանուշ Ն.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Էդուարդը , հանդիսանալով նախկին կնոջից իրենց երկու դուստրերին վերցնելու քաղաքացիական գործով հայցվոր, այդ գործն իր օգտին լուծելու նպատակով Հայկանուշ Ն.-ին 2013 թվականի հուլիսի 15-ին ներկայացրել է քաղաքապետին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և խնդրել է, որ հանձնաժողովի նիստի ընթացքում վերջինս հայտնի իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող, մտացածին տեղեկություններ՝ իր նախկին կնոջ՝ մարմնավաճառուհի լինելու վերաբերյալ:

Այդ նիստի ձայնագրության խտասկավառակը որպես ապացույց սեպտեմբերի 10-ին Էդուարդ Ա.-ն ներկայացրել է դատարան՝ նոր կեղծ ապացույց ստեղծելու եղանակով քաղաքացիական գործի դատական քննության ընթացքում կեղծել է ապացույց:

Բացի դրանից, Էդուարդ Ա.-ն նույն նպատակով իր ծանոթ Արմեն Ք.-ին խնդրել է, որ քաղաքացիական գործի դատական քննության ժամանակ նա իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնի այն մասին, որ Էդուարդի նախկին կինը մարմնավաճառուհի է, ինքը նրա հետ «Լիլիթ» հյուրանոցում 10 հազար դրամով սեռական հարաբերություններ է ունեցել:

Արմեն Ք.-ն այս կեղծ ցուցմունքը դատարանում տվել է 2013 թվականի հոկտեմբերի 7-ի նիստի ժամանակ:

Կեղծ վկայությունները և ապացույցները հիմք են ընդունվել դատարանի կողմից, և 2013 թվականի հոկտեմբերի 22-ին դատարանը վճռել է բավարարել Էդուարդ Ա.-ի հայցը, անչափահաս երկու երեխաների բնակության վայր է սահմանել հոր՝ Էդուարդ Ա.-ի բնակության վայրը:
Էդուարդ Ա.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 1-ին, 38-338 հոդվածի 1-ին մասերով:

Ամբաստանյալի աթոռին Էդուարդի հետ նստած են նաև նրա «կազմակերպած» վկաները, ովքեր նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք ու վկայություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, սուտ ցուցմունքներ են տվել կամ օժանդակել են կեղծ ապացույց ստեղծելուն:

Մասնավորապես՝ 40-ամյա Հայկանուշը օժանդակել է քաղաքացիական գործի շրջանակներում Էդուարդ Ա.-ի կողմից ապացույցներ կեղծելուն: Նա խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է Էդուարդի և իր կողմից նախապես հորինված, իրականությանը չհամապատասխանող պատմություն, իբր՝ Էդուարդի նախկին կինն իր հետ միասին զբաղվել է մարմնավաճառությամբ, տղամարդկանց հետ հանդիպումներին նա հետը նույնիսկ տարել է անչափահաս դստերը…

Հայկանուշ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Արմեն Ք.-ն դատարանում սուտ ցուցմունք է տվել, իբր՝ Էդուարդի նախկին կնոջը ճանաչում է որպես մարմնավաճառուհու, նրա հետ ծանոթացել է իրական մարմնավաճառուհի Հայկանուշի տանը: Էդուարդի նախկին կնոջ հետ ինքը գնացել է հյուրանոց, սեռական հարաբերություններ է ունեցել՝ վճարելով տասը հազար դրամ:

Արմեն Ք.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում