Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ռոմանը ջարդել է մարմնավաճառ կնոջ քիթը, կրակել է ճակատին, պարտքի դիմաց 10 հազար դրամ ու հեռախոս է հափշտակել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Ռոման Դավթյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Երևան քաղաքի «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում Ռոման Դավթյանն իր կողմից օգտագործվող «Ֆոլքսվագեն գոլֆ» մեքենայի մեջ Լիանա Պ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածել է նրա դեմքի ու մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը զույգ ակնակապիճների ստորին կոպային շրջանների արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, քթոսկրի կոտրվածքի ձևով պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև, առաջադրված մեղադրանքի համաձայն, Ռոմանը մեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է Լիանայի դրամապանակը, դրա միջից հափշտակել է 10 հազար դրամ և իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով դիտավորությամբ կրակել է Լիանայի ճակատին ու աջ ոտքին՝ գլխի ճակատային հատվածի և աջ սրունքի սալջարդ վերքերի ձևով տուժողի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այս ամենից հետո, ըստ մեղադրանքի, Ռոման Դավթյանը մարմնավաճառությամբ զբաղվող Լիանա Պ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա ու հեռացել է:

Ռոման Դավթյանը իր մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել, այդ թվում՝ հնագույն արհեստով զբաղվող կանանց, Լիանան այդ առումով է պարտք եղել Ռոմանին…

Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Որպես իրեղեն ապացույցներ՝ քրեական գործին կցված են ամբաստանյալի և տուժողի հագուստները, «Մակարով» մոդելի ատրճանակը, տուժող Լիանա Պ.-ի ճակատից հանված գնդակը…

Լիանայի բախտից՝ օդամղիչ զենքը նոր չի եղել, գնդակը մտել է նրա ճակատի մաշկի տակ ու կանգ է առել, չի հաղթահարել գանգոսկրի կարծրությունը…

Մեղադրողը միջնորդել էր Ռոման Դավթյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատարանը 30-ամյա Ռոմանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար և դատապարտեց 8 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում