Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Քիմ Քարդաշյանն ասում էր` կարծես հազար անգամ եղած լինեի Հայաստանում․ Նինա Հովնանյան

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի գանձեր» դիզայներների և ստեղծագործողների միության նախագահ, հիմնադիր տնօրեն, Վահագնի թաղամասի փոխտնօրեն Նինա Հովնանյանը: 

Տիկին Հովնանյան, Դուք տարիներ առաջ տեղափոխվեցիք Հայաստան և փորձեցիք Հայաստանը գրավիչ դարձնել, տուրիզմը զարգացնել: Այն բոլոր ջանքերը, որոնք Դուք գործադրեցիք այս տարիների ընթացքում, որքանո՞վ արդյունք տվեցին:

Ինձ թվում է, որ դա հռետորական հարց է, որովհետև պարզ երևում է, թե ինչքան արդյունք կա, որովհետև մենք սկսեցինք տուրիզմը զարգացնել. 2001-ին 41 հազար այց կար: Կարծեմ անցած տարի 800-900 հազարից անցել է: Այնպես որ ինձ թվում է, որ մեծ արդյունք կա, և  անցած շաբաթ New York Times-ում, անգլիական թերթերում ասվում էր, որ Հայաստանն այն տեղն է, որտեղ պետք է այցելել:

Շնորհիվ Քարդաշյան քույրերի, մեծ հաշվով:

Ինձ թվում է, որ շնորհիվ Սփյուռքի: Մեծ ջանքեր էին ներդրված, որ մանավանդ 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի դառնա մեր երկիրը: Անշուշտ, Քարդաշյանի այցը այդ ծրագրի մեջ էր:

Ի նկատի ունեք, որ այս տարի տուրիզմի զարգացման առումով շատ ավելի մեծ առաջընթա՞ց ենք ունենալու: Տուրիստական գործակալությունները նշում են, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:

Նույնիսկ իմ դպրոցի ընկերները, որ ամերիկյան դպրոցից էին, ամբողջությամբ օտարազգիներ էին, հիմա բոլորը ասում են՝ Նինա, ուզում ենք Հայաստան գալ: Այդքան հետաքրքրություն կա մամուլի միջոցով, և սա, անշուշտ, պապի գործոնն էլ է: Այնպես որ շատ լավ արդյունք կա ամեն ինչից:

– Հայաստանը որպես ապրանք՝ ինչպե՞ս կարելի է փաթեթավորել և ներկայացնել աշխարհին: Մենք խոսում ենք, որ հենց այստեղ ամենաշատը բաց ունենք, չենք կարողանում աշխարհին որպես ապրանք ներկայացնել, որովհետև Հայաստանի ներքին կյանքում նեգատիվը շատ է, և թույլ չեն տալիս դրա զարգացումը: Ու մարդիկ, ովքեր շարունակ լքում են  երկիրը, հենց այդ նեգատիվն են շարունակ տանում դուրս: Համամի՞տ եք:

Հայաստանը աշխարհի համար կենտրոն է: Այսինքն՝ ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, Եվրասիայի կենտրոնն է: Երբ Նոյը ջրհեղեղից հետո ցամաք իջավ, դա Հայաստանն էր: Մենք հին երկիր ենք, ժողովուրդը մշտադալարի պես է, միշտ նորություն է ստեղծում և այլն: Անցումային ժամանակաշրջան է, երկիրը հեղափոխություն է ապրում՝ հինը չկա, նորը չկա: Բայց սա կանցնի, ամբողջ փոշին կնստի, և ամեն մարդ թարմ շունչ կքաշի: Ուղղակի մենք հույսը և հավատը պետք է չկորցնենք:

Այս  ժամանակը, այս 24 տարիները, հեղափոխված ժամանակները, անկախության տարիները բավարար չէի՞ն այդ ջանքերը գործադրելու և ներկայանալու առումով:

Մինչև մարդը կայանում է, քանի՞ տարի է տևում:  Մարդ արդեն 25 տարեկանում կայացած է լինում: Մենք նոր հասանք 24 տարի: Ինձ թվում է, որ ժամանակն է, այս ամեն ինչը պատահական չէ, որ այս տարի է 100-րդ տարելիցը, որ այս տարի է, որ աշխարհն ու պապը պետք է ծանոթանան մեր պատմությանը: Այս ցինիզմը չպետք է սպանի մեր հույս ու հավատքը: Մենք առաջ պետք է գնանք հպարտ և պինդ:

Որտեղի՞ց այդքան լավատեսություն, և ինչպե՞ս կարող ենք մարդկանց տալ այդ լույսն ու հույսը այսօր:

Երբ որ հավատք ունես, այս հույսը մեջն է: Մեր հավատքը պետք է պնդացնենք: Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք: Երբ որ փոքրիկ էի, մայրիկս ասում էր՝ սատանան փորիկիդ մեջ մի թող: Այդ սատանան պետք է հանենք և հավատքը լցնենք մեր փորերի մեջ, որ առաջ գնանք պինդ և վստահ:

Կարծիք կա, որ Հայաստանն իր ներքին ռեսուրսներով բեկում, մեծ փոփոխություն չի կարող իրականացնել և պետք է Սփյուռքի աջակցությունը: Համաձա՞յն եք այդ տեսակետին:

Մեր ամենահարուստ ներքին ռեսուրսը մեր սփյուռքն է, որովհետև ուրիշ երկրները նման սփյուռք չունեն, բայց մենք սփյուռք ունենք, որ սիրահարված են իրենց հայության վրա: Մեր սփյուռքում ծնողներն առաջին օրվանից երեխաներին ասում են, որ հայ ես, հպարտ պետք է լինես, քո ժողովուրդը լավն է և այլն, ու այդ ձևով մեծանում է: Այդ սփյուռքը առանց իմանալու, թե Հայաստանը ինչպիսին է, արդեն սիրում է ու պատրաստ է միշտ իր հայրենիքի համար: Հայրենիքն էլ, մյուս կողմից, պետք է պատրաստ լինի, որ ամեն ինչ անի Սփյուռքին գրավելու համար: Գրավի և պահի: Գրավելը մի կողմ, բայց պահելը՝ ուրիշ կողմ:

Մենք տեսանք, որ այս տարիներին շատ սիրիահայեր եկան: Հայրենիքը կարողացավ գրավել, բայց այն չի կարողանում պահել նրանց: Որտե՞ղ է խնդիրը:

Խնդիրն այն է, որ մի կողմից՝ պատրաստ չէինք, մյուս կողմից՝ հատուկ քայլեր չարեցինք, որ հեշտանա նրանց տեղափոխվելը, տուն պահելը: Չհեշտացրինք: Ընդհանրապես, դժվար էր նրանց համար, և փոխանակ ամեն ինչ թեթևացնենք՝ հարկերը և այլն, ամեն ինչ նույնը պահեցինք, ու մարդիկ հիասթափվեցին:

Հիմա Սփյուռքը, բացի Հայ դատի, Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց, որքանո՞վ է Հայաստանը իր հայրենիքը համարում:

Կապ չունի այս հայրենիքը, կապ չունի Արևմտյան Հայաստանը, այսինքն՝ կապ չունի՝ որտեղ, կարևորը գաղափարն է: 100-ավոր տարիներ Սփյուռքը երազում էր, որ անկախ երկիր ունենա, սեփական երկիրը: Հիմա ունենք, թեթևակի առաջ գնում ենք: Մարդիկ որ 20-23 տարի առաջ են եկել, գալիս ու զարմանում են, թե սա նույն երկի՞րն է: Ամեն հայ պետք է նայի այս երկրին որպես իր տանը, իր բնին: Կապ չունի, թե Արարատի որ կողմում է:

Հայաստանը ինչպե՞ս կարող է Սփյուռքին գրավիչ դարձնել: Հայաստանը միշտ սովոր է եղել, որ Սփյուռքը պետք է բարեգործություն անի: Չպե՞տք է արդյոք շեշտադրությունը փոխել և բարեգործությունից անցում կատարենք ավելի ստեղծագործական աջակցության: Բարեգործությունից՝ ստեղծագործություն: Ոչ թե անընդհատ Սփյուռքին դնենք մի վիճակի մեջ, որ պարտավոր է հայրենիքին աջակցել, այլ թե ինչ ստեղծարար միտք կբերի իր հետ:

Սփյուռքը առաջին հերթին Հայաստանին պետք է ծանոթանա այնպես, ինչպես ինքը առաջին հերթին գնում է իր պապի տուն: Պետք է գա որպես զբոսաշրջիկ, պետք է գա որպես այցի սկիզբ, և հենց գալիս է որպես այցելու՝ կապվում է, որովհետև երկիրը մագնիսի նման քաշում է: Մյուս կողմից՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ հեշտացնի ներդրումները, որովհետև դժվար է: Չեմ թաքցնում, թե որքան դժվար է այս երկրում գործ անելը: Մաքսատնից սկսած, հարկային դաշտ՝ մյուս կողմից: Շատ դժվար է այսօր, պետք է հեշտանա:

Այսինքն` նպաստավոր դաշտ չի ստեղծվել այսօր, որ սփյուռքահայը գա:

Ոչ մի կերպ, պետք է հեշտանա, թեթևանա, որ մարդիկ հասկանան, որ իրենք էլ կարող են: Որովհետև ստեղծելը մի կողմ է, բայց կայացնելը՝ ուրիշ կողմ: Պետք է շատ ջանք թափվի, որ մարդիկ իրենց երազները կամ գործը կայացնեն:

Այն, ինչ այսօր Ձեզ հաջողվում է մեծ ջանքերի, ահռելի աշխատանքի շնորհի՞վ է:

Սարսափելի մեծ ջանքերի և հսկայական մեծ ներդրումների: Մարդիկ պաշտում են բարեգործներին, բայց ինձ թվում է, որ ամենամեծ հերոսները նրանք են, ովքեր  ներդրում են անում և ոլորտ են հիմնել, որ ժողովուրդը գործ ունենա, սովորի աշխատելու ճիշտ ձևը, հասկանան, որ կարևոր է հարկեր վճարելը, թափանցիկ աշխատելը: Այդ ամենը կարևոր է, որ երկիրը կայանա: Եթե ամեն ինչ կաշառքով և սուտ ձևով լինի, ապա երկիրը երբեք չի կայանա:

Հաշվարկե՞լ էիք այդ բոլոր դժվարությունները գալուց առաջ: Վստահ եմ, որ գիտեիք՝ մի շարք դժվարություններ կան, կոռուպցիոն ռիսկեր, հարկային պարտավորություններ, ներդրողի համար ոչ ցանկալի պայմաններ: Հայաստան գալուց առաջ արդյոք գիտեի՞ք՝ Ձեզ ինչ է սպասում:

Եթե մարդ նպատակ ունի, ապա շեշտը միշտ դնում է իր տեսլականի վրա, և մյուս բաները մանր բաներ են: Ամեն երկիր իր օրենքներն ունի և դժվարությունները, բայց երբ աչքերդ հստակ պահում ես քո նպատակի վրա, մյուս բաները անցնում են:

Այսինքն՝ հիասթափվելը Ձեզ համար չէ, Դուք միշտ պայքարում եք:

Այո, ես պայքարի չեմպիոն եմ: Մեր ժողովուրդը պայքարի չեմպիոն է: Մենք Ցեղասպանություն ենք անցել: Մենք այս մանր-մունրն, ինչ է, չպե՞տք է անցկանցնենք: Կյանքը դժվար է, պետք է պայքարենք: Մենք չեմպիոն ենք, այդքան բան:

Անցած շաբաթ Հայաստանում բուռն զարգացումներ էին: Հատկապես մեծ իրարանցում էր առաջացրել Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան: Մենք Քիմ Քարդաշյանին միշտ մեկ դիտանկյունից ենք նայել, եկավ Հայաստան, և այլ կերպ սկսեցինք նայել: Ստացվում է, որ մենք հանգած լավա ունենք: Ի՞նչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, Քիմ Քարդաշյանն ի՞նչ արեց իր ընտանիքի հետ:

Նա նոր է ամուսնացել, երեխա ունի, ընտանիք է ստեղծել, և նա տուն եկավ: Եվ իրոք այդպես զգաց. նա զգում էր, որ սա իր երկիրն է, և այդ ձևով մենք ուրախացանք, որ ինքն ու քույրը հասկացան, թե ինչ արժեք ունի այն: Երբ խոսում էինք, նա ասում էր՝ կարծես 1000 անգամ եղած լինեմ այստեղ: Իրոք զգում էր, որ սա իր տունն է, և այդ առիթով մեր ընտանիքը ուզում էր, որ նա ամեն ձևով զգա, որ սա իր տունն է:

 

 Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում