Գերմանիայում տոնում են 2 համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-ամյակը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լեհաստանի նախագահ Աննա Կոմարովսկան մասնակցել է հիշատակման արարողությանը նախկին Ռավենսբրյուկ ճամբարի տարածքում: Ռավենսբրյուկի բանտարկյալներից շատերը եղել են Լեհաստանից:
Արարողություն է անցկացվել նաև Բեռլինի մոտակայքում գտնվող Զակսենհաուզեն ճամբարի տարածքում:
Զակսենհաուզենում զոհվել է 30-50 հազար մարդ: Այդ ճամբարում բանտարկվել են հրեաներ, լեհեր, խորհրդային զինծառայողներ ու նացիզմի հակառակորդներ:
Ռավենսբրյուկում բանտարկվել է ավելի քան 130 հազար կին, որոնցից 30 հազարը սպանվել են:
Զակսենհաուզենն ազատագրվել է 1945թ. ապրիլի 22-ին, Ռավենսբրյուկը՝ ապրիլի 30-ին: