Վարորդները, ովքեր ջուր չեն խմում, նույնքան սխալներ են անում ղեկին, որքան հարբած վարորդները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Լաֆբորո համալսարանի գիտնականների հետազոտությունը:
Գիտնականները պարզել են, որ ժամում գոնե 25 մլ ջուր խմած վարորդները երկու անգամ ավելի քիչ սխալներ են անում, քան նրանք, ովքեր ծարավը չեն հագեցնում:
«Մենք բոլորս դատապարտում ենք ոչ սթափ վիճակում վարելը, սակայն սովորաբար չենք մտածում այլ հանգամանքների մասին, որոնք ազդում են ղեկին մեր վիճակի վրա: Դրանցից մեկը ջրազուրկ վիճակում մեքենա վարելն է»,- հայտարարել է պրոֆեսոր Ռոմ Մոգանը՝ հետազոտական խմբի ղեկավարը:
Հաղորդվում է նաև, որ ջրազրկությունը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների, տրամադրության փոփոխության և ուշադրության անկման: