Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը «Հայտնաբերել սեփական արմատները» հեռուստաշոուի պրոդյուսերներին խնդրել է ծրագրում չբացահայտել այն փաստը, որ իր նախնիներից մեկը ստրկատեր է եղել: Այս մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակներից, որոնք հասանելի է դարձել համացանցում WikiLeaks-ի կողմից Sony Pictures-ի փաստաթղթերի հրապարակումից հետո, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ ստրկատեր ազգականի մասին տեղեկությունը չի հրապարակվել ծրագրում:
Արդյունքում՝ պատմաբան ու ծրագրի վարող Հենրի Գեյթսը պատմել է, որ նրա տոհմում եղել են նաև ավելի հետաքրքիր մարդիկ, որոնց վրա էլ դրվել է շեշտը: