Անգլիայի Գավաթի ½ եզրափակչի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլ»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Քրիստիան Բենտեկեն և Ֆաբիան Դելֆը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆելիպե Կոուտինյոն:
Այսպիսով, եզրափակչում «Արսենալ»-ը կհանդիպի «Ասթոն Վիլա»-ին:
«Ասթոն Վիլա»-«Լիվերպուլ»` 2:1
0:1 Կոուտինյո (30՛), 1:1 Բենտեկե (36՛), 2:1 Դելֆ (54՛)