Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտումեուն հայտարարել է, որ թիմը վստահում է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հաղորդում է Football Espana-ն:
«Ներկա պահին որոշ լրատվամիջոցներ քննարկում են Լուիս Էնրիկեի ապագայի հարցը: Գիտեմ, որ մեր մարզիչը կենտրոնացված է Իսպանիայի առաջնության խաղերին:
Տեսել եմ, թե նա ինչպիսի աշխատանք է կատարել «Վալենսիա»-ի դեմ խաղից առաջ և վստահ եմ, որ նա հիանալի մասնագետ է: Լուիս Էնրիկեի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին և մենք գոհ ենք նրա աշխատանքից»,- հայտարարել է Բարտումեուն: