Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, տեղեկացնում է
Հավելենք, որ «արքայական ակումբ»-ի խորվաթ կիսապաշտպանը «Մալագա»-ի դեմ խաղում ծանր վնասվածք էր ստացել:
«Մենք անհանգստանում ենք նրա համար: Հուսով ենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ցավալի է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո նա կրկին վնասվածք է ստանում:
Նա հիանալի ֆուտբոլիստ է և կարևոր է «Ռեալ»-ի համար: Հուսով եմ, որ «Ատլետիկո»-ի դեմ խաղում բոլորս պատրաստ կլինենք հանդիպմանը հարյուր տոկոսով»,- հայտարարել է Ռոդրիգեսը: