Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմ»-ին:
Հանդիպումն ավարտվեց «քաղաքաբնակներ»-ի հաղթանակով: Հանդիպման հաշիվը բացվեց հյուրերի պաշտպան Ջեյմս Քոլինսի կոպիտ սխալից:
Երկրորդ գնդակը խփվեց հանդիպման 36-րդ րոպեին տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոյի շնորհիվ:
«Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ»` 2:0
1:0 Քոլինս ի.գ. (18՛), 2:0 Ագուերո (36՛)