Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ ոչ ոք չպետք է քննարկի իմ ապագայի հարցը: Չի կարելի խոսել ֆուտբոլիստի տեղափոխության մասին, դա «Յուվենտուս»-ի երկրպագուների համար հաճելի խոսակցություն չէ:
Կոնկրետ որոշում դեռ չկա: Թե ինչ կլինի ապագայում` ցույց կտա ժամանակը»,- հայտարարել է արգենտինացի հարձակվողը: