Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Լացիո»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Կարծում եմ, որ մենք հիանալի հանդիպում ենք անցկացրել: Անձամբ ես ինձ շատ լավ եմ զգում: Պատրաստ եմ հարյուր տոկոսով, որպեսզի ուրախ նոտայով ավարտեմ ընթացիկ մրցաշրջանը:
Մենք կարողացենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և պատրաստ ենք նաև այնտեղ հաջող հանդես գալու»,- հայտարարել է չիլիացի կիսապաշտպանը: