Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

«Նորագյուղը շարունակում է փլուզվել, իրացնելու համար տեր է փնտրվում»

Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեցին, որ թաղամասը շարունակվում է փլուզվել, տները խարխուլ, կիսաքանդ վիճակում են, բայց վերանորոգել էլ չեն կարող՝ թաղապետարանը թույլ չի տալիս։ Տների մեծ մասը սեփականաշնորհված չէ, բացի այդ՝ բնակիչներին վստահեցնում են, որ թաղամասը իրացվելու և վերակառուցվելու է՝ հենց նոր ներդրող հայտնվի։

«Լուժկովի պաշտոնանկությունից հետո ևս վստահեցնում էին, որ վերակառուցվելու է, քանի որ ներդրողներ կգտնվեն, կամ Մոսկվայի կառավարությունից, կամ Մոսկվայում բնակվող հայ գործարարների շրջանակից: Սակայն մինչև հիմա ներդրումների մասով ոչինչ հայտնի չէ, կարելի է ասել՝ տեր են ման գալիս։ Եթե ներդրում լինի, նոր սեփականաշնորհում ունեցող բնակիչներին իրանց ուզածը կտան, չունեցողներին էլ՝ ինչ-որ բան, բայց իրացումը մենք կտեսնենք, թե չէ՝ դա հարց է»,- ասաց Նորագյուղի բնակչուհի Սվետա Շահինյանը:

Նա նշեց, որ չեն կարողանում սեփականաշնորհման թուղթ հանել, տունը վաճառել. «Պասկևիչյան բլուրի մարդկանցով՝ 40 անձով, ստորագրություն ենք հավաքել, դիմել ենք, որ գազ քաշեն, թաղապետարանն ասում է՝ փող չկա, դուք ձեր միջոցներով քաշեք, այստեղ նույնիսկ կանալիզացիա չկա, տեսեք՝ զուգարանները դրսում են, և սա 21-րդ դարն է»,- դժգոհեց տիկին Սվետան:

Թաղամասի մեկ այլ բնակչուհի՝ Ազգանուշ Կարապետյանը նշեց, որ դիմել են քաղաքապետարան, վարչապետին, նախագահի գրասենյակ, անգամ բարեգործական հիմնադրամներ, այդ թվում՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Բնակիչները նաև ընդգծեցին, որ թաղամասի համար շարունակում է խնդիր մնալ տրանսպորտի հարցը. ոտքով քայլում են դեպի ավտոկայան, ում հնարավորությունը ներում է՝ տաքսի է նստում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում