Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի շրջանակներում «Ուլիս»-ն առավելության է հասել «Փյունիկ»-ի նկատմամբ: Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ երկրորդ տեղում գտնվող «Ուլիս»-ի:
Հետնապահ «Արարատ»-ը հերթական անգամ անհաջող է ելույթ ունեցել` Երևանի «Հրազդան» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվելով «Ալաշկերտ»-ին:
Հարկ է նշել, որ խաղերից առաջ թիմերը լռության րոպեով հարգել են լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Հարություն Քեհեյանի հիշատակը:
Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր
«Ուլիս» – «Փյունիկ»՝ 2:1
Մորոզով (12’), Գեպերիձե (63’) –Ռոմերո (30’)
«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 0:1
Դուշան Մլադենովիչ (56’)