«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, հավանաբար, կշարունակի ելույթներն անգլիական ակումբում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կարող էր ՊՍԺ տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Բացի այդ, փետրվարին Դի Մարիայի ընտանիքը զինված հարձակման է ենթարկվել, ինչը նույնպես այլ առաջնություն տեղափոխվելու ցանկության առիթ էր հանդիսացել:
Sunday People-ը հայտնում է, որ օրերս ֆուտբոլիստը զրուցել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ և նշել, որ երջանիկ է Մանչեսթերում: