Աշխարհի ամենափոքր Blue Freedom հիդրոէլեկտրակայանը կարող է հոսող ջրի էներգիայով լիցքավորել հեռախոսը, պլանշետը կամ ցանկացած այլ սարք: Այս մասին գրում է Billionnews.ru-ն:
Անհրաժեշտ է միայն տուրբինը նետել ջրի հոսքի մեջ, օրինակ՝ գետակի, նախապես միացնելով USB սարքավորումը: Վայրկյանում 1.2 մետր արագությամբ հոսող գետակը թույլ է տալիս 3-4 ժամով լիցքավորել մարտկոցը: