Օտարերկրյա տեսուչներին կմերժվի իրանական ռազմական օբյեկտներ այցելությունը, եթե կնքվի իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագիր՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Իրանական ռազմական օբյեկտներում օտարերկրյա տեսչությունների անցկացման թույլտվությունը հավասարազոր կլիներ դավաճանության»,- իրանական հեռուստատեսության եթերում հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչ Հոսեյն Սալամին:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդել էր, որ շրջանակային համաձայնագրի պայմաններով՝ ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են դիմել Իրանին՝ հասանելիություն խնդրելով «ցանկացած կասկածելի» օբյեկտի:
Այս շաբաթ ԱԷՄԳ-ի մասնագետները ժամանել են Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու միջուկային ծրագրի տեղի փորձագետների հետ։ ISNA գործակալության տվյալներով՝ Իրանի փորձագետները այդ բանակցություններում չեն կարողացել ցրել միջուկային ծրագրի վերաբերյալ վտանգները: