Չինաստանի կենտրոնական Հունան գավառում գտնվող կարաոկե-բարը հրկիզել է դժգոհ հաճախորդը։ Արդյունքում առնվազն 2 մարդ մահացել է, ևս 5-ը վիրավորվել են: Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Տեղի բնակիչ Չժաո Հուն որոշել է վրեժ լուծել՝ ենթադրելով, որ հունվար ամսին հաստատությունը իրեն ավելի մեծ հաշիվ է ներկայացրել:
Հրդեհը սկսվել է տեղի ժամանակով ժ. 8:46-ին՝ Night Shanghai գիշերային ակումբում: Տեսախցիկները ցույց են տվել, թե ինչպես է Չժաոն մոտոցիկլետով ռեստորան ներխուժել, գետնին լցրել բենզինը և թաքնվել հանցանքի վայրից: Արդյունքում մահացել են երկու մատուցողուհիները: