Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2 քույրեր ՌԴ-ում և ԱՄՆ-ում աշխատանքի սուտ խոստմամբ կազմակերպել են հայ կանանց սեռական շահագործումը Դուբայում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հերիքնազ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

2014 թվականի գարնան վերջին նույն դատարանում ավարտվել է Հերիքնազ Խաչատրյանի քրոջ՝ Բավական Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Կազմակերպված խմբի կազմում թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար հայ կանանց հավաքագրելու մեղադրանքով Բավականը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հիմա թրաֆիքինգի մեղադրանքով դատվում է Բավականի 25-ամյա քույր Հերիքնազը:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, ներգրավվել է Նելլի Ներսիսյանի ղեկավարած կազմակերպված խմբի մեջ ու, խմբում կատարված դերաբաշխման համաձայն՝ քրոջ՝ Բավականի հետ կատարել է հայ կանանց հավաքագրելուն, Դուբայ տեղափոխելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:

Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ինչպես թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում կանանց հավաքագրելու, Դուբայ ուղարկելու, այնպես էլ հավաքագրելու փորձ անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3 -րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ 2008 թվականից Հերիքնազ Խաչատրյանը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում, իր քրոջ հետ միասին հայ կանանց հավաքագրել ու Դուբայ է տեղափոխել՝ այնտեղ սեռական շահագործման ենթարկելու նպատակով:

Հերիքնազին մի քանի հանցադրվագ է մեղսագրված:

Տուժող Ելենային Հերիքնազը հեռախոսազրույցի միջոցով, իսկ քույրը՝ Բավականը, անձնական հանդիպման ժամանակ համոզել են, որ Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք կարող են առաջարկել:

Ելենան հավատացել է, մեկնել է Դուբայ, բայց այնտեղ ընդդիմացել է, պահանջել է իրեն հետ ուղարկել Հայաստան: Դուբայ ժամանելու հաջորդ օրը Ելենային հետ են ուղարկել Հայաստան: Սա 2008 թվականի ամռանն է եղել:

2009 թվականի դեկտեմբերին Հերիքնազը հեռախոսով խոսել է տուժող Աննայի հետ, համոզել է, թե Մոսկվայում նրան կարող է բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել: Աննան համաձայնել է մեկնել:

Բայց Աննայի համար Հերիքնազն ուղարկել է Արաբական Էմիրություններ մուտքի թույլտվություն:

2010 թվականի հունվարի 7-ին Բավականը Աննային Հայաստանից ճանապարհել է Դուբայ: Տեսնելով, որ իրեն իրականում ոչ թե Մոսկվա են ուղարկում, այլ Դուբայ, հասկանալով, որ խաբվել է, ըստ մեղադրանքի, Աննան Դուբայի օդանավ նստելիս պատռել է Էմիրաթներ մուտքի թույլտվությունը: Այդ փաստաթղթի բացակայության պայմաններում նրան արգելել են մուտք գործել Էմիրաթներ, հաջորդ օրը նա վերադարձել է Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հերիքնազը հավաքագրել է նաև տուժող Անահիտին, բայց նա իր մտերմուհուց տեղեկացել է, թե ինչ նպատակով են իրեն Դուբայ ուղարկում, ու հրաժարվել է մեկնել:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազը ևս երկու կանանց՝ Աննային ու Շուշանին փորձել է հավաքագրել, բայց այդ կանանց հարազատները, ծանոթները նրանց հետ են պահել Դուբայ մեկնելու մտադրությունից: Այս երկու դրվագով Հերիքնազը մեղադրվում է հանցափորձի համար:

Ամբաստանյալ Հերիքնազը հայտարարել է, թե իրեն առաջադրված մեղադրանքները սուտ կեղծիքներ են, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարան էին ներկայացել տուժողներ Աննան, Շուշանը և Ելենան:

Առաջին երկուսը հանցափորձի դրվագներով տուժողներն են, նրանց փորձել էին համոզել և Դուբայ տանել, բայց գործը գլուխ չէր եկել: Ելենային տարել էին Դուբայ, բայց նա շուտ հետ էր եկել:

Աննան հայտնեց, թե համագյուղացի Նվարդին հանդիպել է պոլիկլինիկայում, Նվարդն ասել է, թե ընկերուհին՝ Աննան, ով նույն ինքը Բավական Խաչատրյանն է եղել, գալու է իր տուն, նա լավ առաջարկ ունի:

Տուժող Աննան գնացել է Նվարդի տուն, հանդիպել է Բավականին, ծանոթացել է նրա հետ: Բավականն ասել է, թե քույրը Ամերիկայում է, այնտեղ հյուրանոց կա, որտեղ մատուցող աշխատելու համար երիտասարդ աղջիկներ են պետք՝ ամսական 800 դոլար աշխատավարձով:

Չնայած Աննան պարտքեր ուներ, ոսկեղենն էլ գրավատանն էր, բայց Բավականի առաջարկությունը հալած յուղի տեղ չի ընդունել, սկսել է հարցեր տալ: Նա ասել է՝ ես փոքր չեմ, ինձ ճիշտն ասա՝ ինչ աշխատանք ա, ես տելեվիզըր եմ տենըմ, գիտեմ, որ կարող ա խաբեն, ուրիշ տեղ տանեն:

Եվ Բավականը, տեսնելով, որ Աննան հեռուստահաղորդումներից որոշ չափով տեղեկացված է, նրան ճիշտն է ասել՝ թե իրականում ինչով պիտի զբաղվի արտերկրում:

Բավականի ներկայացրածից Աննան պատկերացրել է մի սենյակ, որտեղ լիքը աղջիկներ կան: Նրանց զբաղմունքի անունը տուժողը դժվարանում էր տալ: Երբ դատարանը հարցրեց, տուժողը ամոթխած ասաց, թե այդ բառը կոպիտ է հնչում, բայց վերջում ստիպված եղավ իրերն անվանել իրենց անուններով, և ասաց, թե Բավականը համոզում էր իրեն, որ գնա մարմնավաճառություն անելու:

Աննան հասկացել է, որ մարմնավաճառների «գլխին» մի կին կար, ով մարմնավաճառների ձեռքից վերցնում էր նրանց աշխատած գումարները:

Բավականի ու նկարագրված «ամերիկյան հյուրանոցի» կապը Բավականի քույրն էր՝ ըստ տուժող Աննայի, այդ քույրը, Բավականի ասելով՝ աշխատում էր հյուրանոցում: Աննան ենթադրել է, թե Բավականի քույրն էլ է ենթադրյալ «գլխավորի» մոտ աշխատում:

Բավականը խոստացել է, որ գնալու ծախսերը ինքը կհոգա քրոջ ուղարկած գումարով, կլուծի անձնագրային հարցերը, մնում է, որ Աննան տա իր համաձայնությունը:

Աննան նրան հարցրել է, թե ինչո՞ւ էր սկզբում խաբում և մատուցողի աշխատանքի մասին խոսում: Բավականն էլ պատասխանել է՝ ի՞նչ իմանայի, որ գլխի կընկնես:

Բավականն ասել է՝ իրիկունը կգաս, զրից կանենք:

Բայց մարմնավաճառության մասին լսելով՝ Աննան որոշել է չգնալ ու «զրից չանել». «Բրախեցի, չգնացի զրից անելու»:

Այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ իր գնալը չստացվեց, Աննան պատասխանեց. «Որ իմացա՝ էդ՝ մարմնավաճառության, պահով ա, ես ինքս չուզեցի: Ավելի լավ ա հավաքարար լինեմ, քիչ փողով Հայաստանում մատուցող լինեմ, քան թե մարմնավաճառություն անեմ: Ինչքան էլ իմ տեղը նեղ ըլներ, ես չէի գնա մարմնավաճառություն անելու»:

Հերիքնազի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը տուժողին հարցրեց՝ նա հավատացե՞լ է, որ Բավականի հարազատ քույրն է «ամերիկյան հյուրանոցում» աշխատում ու իրեն կանչում:

Աննան պատասխանեց, թե Բավականն ասել է՝ քույրս, ինքն էլ պատկերացրել է, որ խոսքը հենց Բավականի քրոջ մասին է:

Տուժողն ասաց, թե այն բանից հետո, երբ ինքը որոշել է Բավականի առաջարկությունը չընդունել, Բավականը անընդհատ զանգել է իրենց տուն: Վերջապես զանգերին պատասխանել է մայրը, ասել է՝ իմ էրեխի հետ գործ չունեք: Նրանք իր մորը վիրավորական բառեր են ասել: Իր մայրը սպառնացել է, որ կդիմի միլիցիա: Դրանից հետո զանգերը դադարել են:

Պաշտպանների միջնորդությամբ հրապարակվեց նաև տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ նա ասել էր, թե վերը նկարագրվածից առաջ, մինչև Բավականի հետ ծանոթանալը, իր տատիկի մահվան կապակցությամբ իրենց տուն է գնացել համագյուղացի Նվարդը: Նա ասել է, թե իր ընկերուհու քույրը Ամերիկայում հյուրանոցում է աշխատում, այնտեղ մինչև 30 տարեկան 2 աղջիկ է հարկավոր՝ մատուցող աշխատելու համար: Ամերիկա մեկնելու ծախսերը ընկերուհու քույրն է հոգալու:

Աննան էլ ասել է, թե դա խաբեության է նման: Իսկ Նվարդն ասել է, թե ավելի լավ կլինի՝ Աննան խոսի հենց ընկերուհու հետ: Դրանից հետո տեղի է ունեցել Աննայի ու Բավականի հանդիպումը և վերը հիշատակված զրույցը:

Աննան Նվարդին հարցրել է՝ եթե այդքան լավ առաջարկություն կա, ինքն ինչո՞ւ չի գնում: Նվարդն էլ ասել է, թե իր տարիքը չի բռնում, բացի այդ՝ իր երեխային պահող չկա: Աննան ասել է, թե Նվարդը գիտեր, որ ինքը մոտ հազար դոլար պարտք ուներ, ոսկեղենը գրավատանն էր, իրեն աշխատանք էր հարկավոր, նա էլ ընկերուհու առաջարկի մասին է ասել…

Տուժող Շուշանը աշխատանք ունեցել է, նա գյուղական խորտկարանում մատուցողուհի էր:

Մի անգամ աշխատանքից ուշացել է, զանգել են աշխատավայրից ու ասել են, թե երկու կին են եկել, նրան են հարցնում:

Պարզվել է՝ կանանցից մեկը համագյուղացի Նվարդն է, մյուսի հետ Նվարդը ծանոթացրել է, ներկայացրել է որպես իր ընկերուհի Աննա, նա իրականում եղել է Բավական Խաչատրյանը:

Հենց խորտկարանում նստել են զրուցելու:

Բավականն ասել է, թե Ամերիկայում գտնվող քույրը ռեստորան ունի, որտեղ աշխատելու համար մատուցողուհիներ են պետք: Ասել է, թե քույրը հազար դոլար կուղարկի, որ Շուշանը թողնի իր երեխային պահողին, նաև կհոգան նրա մեկնելու բոլոր ծախսերը: Հետո աշխատելու ընթացքում նա պարտքը կմարի:

Շուշանը նույնպես հարցրել է, թե ինչո՞ւ Նվարդը չի մեկնում, Նվարդը նորից պատճառաբանել է, թե իր տարիքը չի բռնում: Բավականն էլ ասել է, թե իր մայրը հիվանդ է, ինքը մնալու է, մինչև մայրն ապաքինվի, ու ավելի ուշ ինքն էլ է գնալու քրոջ մոտ:

Բավականը Շուշանին ասել է, թե ամսական մոտ հազար դոլար աշխատավարձ են տալու, «չայեվոյով լավ թվեր են գալու՝ օրական 100-200 դոլար, առիթների դեպքում ռեստորանի տիրոջ կողմից նվերներ:

Բավականը իր հեռախոսով զանգել է նաև «Ամերիկայում» գտնվող քրոջը, հեռախոսը փոխանցել է Շուշանին: Շուշանը խոսել է Բավականի քրոջ հետ, վերջինս ասել է, թե շատ լավ աշխատանք է սպասվում, վիզայի համար կարող է չանհանգստանալ, մենակ թող պասպորտը տա Բավականին, նա ամեն բան կանի: Հազար դոլար ինքը կուղարկի Շուշանի երեխայի համար, կվճարի նաև մեկնելու բոլոր ծախսերը: Քույրն ասել է, թե իրենց մայրը հիվանդ է, դրա համար Բավականը ավելի ուշ է մեկնելու… Հենց այդ շաբաթվա մեջ Շուշանը պիտի մեկներ «Ամերիկա»:

Նա սկզբում շատ է ուրախացել, որովհետև պարտքեր է ունեցել: «Մտածեցի՝ կաշխատեմ, լավ փողեր կստանամ, նորմալ կլինի, շատ ոգևորված էի…»:

Շուշանի միակ պայմանն այն է եղել, որ ինքն առանց երեխայի երկար մնալ չի կարողանա: Բավականը հանգստացրել է, ասել է՝ մի քանի ամիս կմնաս, կարող ա երեխայիդ էլ տանես, երբ ուզենաս՝ կգնաս-կգաս:

Տուժող Շուշանը հիշեց, որ իր հետ խոսող քրոջը Բավականը «Հասմիկ» էր անվանում, ինքը այդ «Հասմիկի» հետ է խոսել հեռախոսով: Հերիքնազ անուն չի հիշում:

Բավականը խոսքի մեջ ասել է, թե Հայաստանից ուղիղ Ամերիկա չեն կարող գնալ, դրա համար Դուբայով են Ամերիկա գնալու: Այս «Դուբայ» անվանումը Շուշանին անհանգստացրել է, բայց նա դեռ ուրախացած՝ խոսել է գործընկերուհի Սիլվայի հետ, ասել է, թե երկու օրից Ամերիկա է գնալու: Սիլվան էլ ասել է, որ անպայման խորտկարանի տեր Դավիթի հետ խոսի, խորհրդակցի:

Դավիթը, լսելով Շուշանի պատմությունը, նրան զգուշացրել է, որ խաբում են, երկու օրում ոչ ոք Ամերիկա գնալ չի կարող, «եթե Դուբայ են ասել, ուրեմն Դուբայ են տանելու»:

Դավիթը խորհուրդ է տվել այդ մարդկանց հետ չխոսել, նրանց չհավատալ ու չխաբվել:

Շուշանն այլևս չի պատասխանել Բավականի զանգերին, իսկ երբ նա շատ է զանգել, պատասխանել է Դավիթը և զգուշացրել է, որ Շուշանին այլևս չանհանգստացնեն: Դրանից հետո զանգերը դադարել են:

Պաշտպանական կողմը տուժողին հարցեր էր տալիս, նախաքննական ցուցմունքի հատված էլ հրապարակեցին՝ շեշտելով այն հանգամանքը, որ առաջինը տուժողին Ամերիկա մեկնելու առաջարկություն է արել համագյուղացի Նվարդը, ոչ թե Բավականը:

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Հ. Արսենյանը, ով Բավական Խաչատրյանի գործով ևս տուժողների ներկայացուցիչն էր, հայտարարեց, թե իր համար տարօրինակ է, որ և՛ Բավականի, և՛ հիմա՝ Հերիքնազի գործով պաշտպանական կողմը փոխանակ ամբաստանյալի պաշտպանության վրա կենտրոնանալու, շեշտը դնում է Նվարդի մեղավորության վրա. «Ասենք՝ Նվարդն էլ է տուժողներին ներգրավել, դուք ձեր պաշտպանյալին փրկեք…»:

Հ. Արսենյանի հայտարարությանը շատ նեղացած արձագանքեց Հերիքնազի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը: Նա կոչ արեց՝ իրենց չսովորեցնել, թե ինչպես իրականացնեն պաշտպանությունը:

Ապա ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Երկու տուժողների հարցաքննությունից պարզվեց, որ իմ պաշտպանյալի քույրը նրանց չի ներգրավել, տուժողների հետ խոսակցությունը ծավալվել է Նվարդի կողմից, Նվարդն ինչո՞ւ ներգրավված չէ որպես մեղադրյալ: Հերիքնազին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն: Նրա քույր Բավականը եթե անգամ տուժողներին ներգրավել է, նա դատապարտվել է, կրում է իր պատիժը: Իմ պաշտպանյալ Հերիքնազը մեղավոր չէ»:

Հաջորդը տուժող Ելենան էր, ում մասին ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Գևորգյանը նախապես հայտարարեց, թե նա նախկինում էլ զբաղվելիս է եղել մարմնավաճառությամբ:

Տուժող Ելենան այս հայտարարությունից շատ վատ զգաց: Նա միջնորդեց, որ իր հարցաքննությունն անցկացվի դռնփակ պայմաններում, ասաց, թե բաներ կան, որոնց մասին այլ մարդկանց, հատկապես լրագրողների ներկայությամբ կամաչի խոսել:

Դատարանը տուժողի միջնորդությունը բավարարեց:

Միայն այս տուժողի մասով դատական նիստը դռնբացից դարձավ դռնփակ:

Հաջորդ նիստին կշարունակվեն հարցաքննությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում