Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչը հայկական զրպարտանքներն է պաշտպանում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ապրիլի 17-ին Քոջաելի քաղաքում խոշոր հանրահավաքի ժամանակ կտրուկ քննադատել է երկրի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններ էր արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ահաբեկչական կազմակերպության (ի նկատի ունի «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը», PKK) գլխավորությամբ քաղաքականություն իրականացնող կուսակցության ղեկավարը (Դեմիրթաշը—խմբ.) հայկական զրպարտություններին է տեր կանգնել: Հիմա էլ Վատիկանի մամուլի պատասխանատուն է դարձել: Թուրքիայի խորհրդարանում երեք կուսակցություն միասին հայտարարություն են պատրաստում, ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ կուսակցությունը չի ստորագրում այն»,-նշել է Էրդողանը՝ «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ» անվանելով «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովն օրերս ընդհանուր հայտարարությամբ քննադատել է Եվրախորհրդարանի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Բացի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված մյուս երեք կուսակցությունները՝ «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, ԹԱՄԺ նախագահ Ջեմիլ Չիչեքի գլխավորությամբ, վերոնշյալ բանաձևի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որը քննադատում է ԵԽ-ի սույն որոշումը։

Հավելենք, որ Էրդողանը նույն այս ելույթի ժամանակ անդրադարձել էր նաև Հայաստանի հետ հարաբերությունների, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալների թեմաներին:

Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է Արցախյան հակամարտության, ինչպես նաև Ցեղասպանության հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության հետ:

«Հայաստանի համար մեր դուռը դեռ բաց է: Եթե, այսպես կոչված, ցեղասպանության (Հայոց ցեղասպանության-խմբ.) կամ Արցախի բռնազավթման հարցում դրական քայլեր լինեն, ապա պատրաստ ենք ցանկացած տիպի համագործակցության: Եթե այս կամքն ու խիզախությունը ցուցաբերեն, ապա պատրաստ ենք բանակցել հայ քաղաքական գործիչների, Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն դրանից առաջ պետք է լուծվի Արցախի հարցը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, թե «այստեղից իր կոչն է հղում բոլոր հայերին»:

Ցեղասպանության հարցին անդրադառնալիս Էրդողանը կրկին կիրառել է ժխտողական մոտեցում, ընդ որում, կոչ անելով հայերին հրաժարվել պայքարից, ինչը, իբր, վնասում է հենց հայերին:

«Այստեղից բոլոր հայերին, ամբողջ աշխարհին եմ կոչ անում: Այս հարցը (Ցեղասպանության հարցը-խմբ.) ամբողջովին կտրվել է պատմական արմատներից և քաղաքականացվել է: Այս ամենից էլ ամենաշատը հայերն են տուժում: Գիտենք, որ նման որոշումներ կայացնողների հիմնական նպատակը հայերի իրավունքների պաշտպանությունը չէ»,-նշել է Էրդողանը, ապա կրկին խոսել Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին.

«Մեկ էլ Հայաստանից փախած և մեր երկրում հյուրընկալված հայեր կան: Մենք նրանց դեմ որևէ բան արե՞լ ենք: Մենք նրանց հյուրընկալել ենք, այնպես չէ՞…»,-հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում