Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՏՄ-ն կմնա թղթի վրա, և Հայաստանն իր ուղին կշարունակի եվրոպական ընտանիքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

-Պարոն Պողոսյան, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան շրջանակներում: Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե այս բանաձևը որքանո՞վ արդյունավետ կկարողանաք օգտագործել:

Եվրախորհրդարանն այն ինստիտուտն է, որին մենք շատ երկար տարիներ արդեն շնորհակալություն ենք հայտնում, քանի որ առաջին անգամ իրենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դեռ 1987-ին են լուծել: Ես ուրախ եմ, որ 100-րդ տարելիցին առանձին անդրադարձ է կատարվել ավելի խորը նշելով նաև կոչերի իմաստով և բոլոր եվրոպական 28 երկրներին կոչ են անում ճանաչելու, դատապարտելու, դա հատուկ կոչ է Թուրքիային առերես անելու իր սեփական պատմության հետ և դրանով նպաստելու ապագա տարածաշրջանում խաղաղության հնարավորինս արագացնելու գործընթացին: Այդ իմաստով մենք պետք է գնահատենք այս ամենը: Թե ինչքանով դա կունենա հետևանքներ, ամենը լինելու է մեր ձեռքերում: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով օգտագործել այս կոչերը և բանաձևը, շարունակական հետևողական լինենք, ապա ապագայում կունենանք մի գաղափար, որովհետև միջազգային հանրության շրջանակներում լիակատար ճանաչումը տեղի կունենա ոչ միայն խոսքերի, ոչ միայն ասելիքի մեջ, որ այո, մենք գիտենք, որ այդ դեպքերն են, բայց հասկանում եք քաղաքականությունն այլ է: Կխոսենք արդեն մարդկային իրավունքների տեսակետից և համամարդկային արժեքների խնդիրներով, բոլոր այդ ինստիտուտները կթոթափվեն ինչ-որ չափով իրենց քաղաքական պրոբլեմներից և խնդիրը կլինի, որտեղ բուն իմաստով այս թեման և իր քննարկումը նաև ապահովելու է անվտանգության երաշխիքներ, քանի որ հատուկ կոչ է, որ Թուրքիան պետք է առերեսվի և դրանով ճանապարհ հարթի դեպի նորմալ հարաբերությունների ձևավորումը, ինձ թվում է հենց միտված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը:

Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին փակուղի են մտել: Ինչպե՞ս պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Ի վերջո Եվրախորհրդարանը համամարդակային բանաձևեր է ընդունում, բայց դրանից դուրս հայ-թուրքական հարաբերություններն այսօր կարգավորման ի՞նչ հնարավորություն ունեն, երբ ըստ էության արձանագրություններն են ետ կանչվել: Այս պահին Դուք հեռանկար տեսնո՞ւմ եք այդ առումով:

Հեռանկար միշտ էլ կա, և ես վստահ եմ, որ Թուրքիան ուշ թե շուտ գալու է այն օրվան, երբ որ ուղարկելու է իր դեսպանին Հայաստան՝ Երևան, իսկ Հայաստանն իր դեսպանին ուղարկելու է այնտեղ: Վստահ եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կլինի առանց նախապայմանների, ուշ թե շուտ նաև սահմանն է բացվելու, քանի որ վստահ եմ, որ մի օր Թուրքիայում կգան այն իշխանությունները, որոնք կսկսեն առաջնորդվել միայն թուրքական շահերից ելնելով, այլ ոչ թե այս կամ այն երկրի խնդրանքներին ընդառաջ գնալով: Եվ այս պարագայում պետք է մի բան ճշտենք, որ այսօրվա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների փակուղին, այնպես չէ, որ երեկ եղել են շատ լավ հարաբերություններ, իսկ այսօր փակուղի են մտել, 1991-ից ի վեր միշտ էլ եղել է փակուղու մեջ: Ըստ իս՝ հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խնդիրը, որ գոյություն ունի այսօր և այդ ցուցակում առաջին տեղում է, միշտ լինելու է և Թուրքիան էլ դա շատ լավ գիտակցում է, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, բնականաբար, առերեսվել սեփական պատմության հետ ու բոլոր հետևանքների, որոնք կբերի այդ ճանաչման գործընթացը:Թուրքիայում հասարակությունը սկսում է քիչ-քիչ այդ ուղղությամբ օգտագործել բառերը, ավելի ու ավելի շատ թուրքական գիտնականներն են սկսում այդ մասին խոսել, հասարակությունն է խոսում, տարբեր քաղաքական գործիչներ: Էրդողանի վարած քաղաքականությունն այս էր՝ հասցրեց դեպի զրո հարաբերություններ հարևանների հետ: Ոնց որ թե իր բոլոր հարևանների հետ սկսում է ավելի շատ պրոբլեմներ ունենալ, քան թե որևէ դրական արձագանք: Նույնիսկ, եթե ժամանակին ասում էին, որ թուրք-վրացական հարաբերությունները լավ են, այսօր մենք բոլորս էլ հետևում ենք և գիտենք, որ նույն Վրաստանում էլ թուրքաֆոբիկ ազդեցություններն ինչ-որ չափով զարգանում են՝ հաշվի առնելով, որ Վրաստանում այդպես էլ հանգիստ չեն վերաբերում վրացական այդ էքսպանսիային դեպի Աջարիայի կողմերը: Եվ հաշվի առնելով այս ամենը, ինձ թվում է, որ Թուրքիայում քիչ-քիչ կգան այն գիտակցության, որ պետք է հետևեն միջազգային բոլոր ինստիտուտների խորհուրդներին, առերեսվեն իրենց պատմությանը, իսկ դրա հետ միասին մեր հարաբերությունները կզարգանան: Հիմա ի՞նչ անենք, մեր հարևանն էլ դա է, աշխարհագրությունը փոխել անհնարին է այս պահին, և փորձենք մենք էլ մեր շահերից առաջնորդվելով մեր քաղաքականությունն առաջ տանենք առանց կաշկանդվելու, հպարտ և պահանջատեր լինելով:

Ապրիլի 24-ի նախօրեին մեծ հաշվով համաշխարհային մակարդակով մեծ տեղաշարժեր եղան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ: Մասնավորապես Քիմ Քարդաշյանի այցը, դրանից հետո շոու բիզնեսի մեկ այլ աստղ՝ Շերի թվիթերյան գրառումը, որտեղ պահանջում էր Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հռոմի պապի պատարագը: Այս համալիր գործողություններից հետո ի՞նչ ենք մենք անելու ապրիլի 24-ից հետո: Ապրիլի 25-ին մեր անելիքներն արդյո՞ք այսօր պարզ են, մենք ունե՞նք այդ տեսլականը:

Ինձ թվում է, որ այդ տեսլականը կա: Առաջինը պետք է շենացնենք ու հզորացնենք Հայաստանը, երկրորդը՝ այդ բոլոր հնարավորությունները, որ ընձեռնվել են, այդ բոլոր դռները, որ բացվել են, հետևողական լինելով փորձենք նաև պտուղները քաղել: Պետք է բոլորիս մոտ մի գիտակցություն գա, որ Հայաստանի համագործակցությունը միջազգային հանրության հետ, հատկապես, կլինի դա եվրոպական ինստիտուտների հետ, եվրոպական ուղղության վրա, նաև մեր արևմտյան այդ բոլոր հայտնի աստեղերի հետ միասին մի դաշտ է ձևավորվել, որտեղ Հայաստանը դառնում է ճանաչելի մի երկիր աշխարհում, մարդիկ հետևում են, փորձում են հասկանալ, խնդիրներին նայել: Դրանից հետո մենք նաև պետք է ամբողջովին պատրաստ լինենք, և՛ տեղեկությունները մատուցենք, և՛ մեր երկիրը ներկայացնենք, ինչպես որ պետք է այդ հնարավորություներն օգտագործելով և հետևողական լինել, որ կյանքը չի կանգնում, շարունակվում է: Ապրիլի 25-ն էլ է լինելու և 26-ն էլ է լինելու ու շարունակվելու է, հաջորդ տարի էլ ունենալու ենք 101-րդ տարելիցը։ Մենք մեր աշխատանքը պետք է շարունակենք: Պետք չի ուրախանալ, կանգնել և ասել՝ տեսեք, թե ինչերի հասանք: Պետք է գիտակցենք, որ առաջինը մեր թշնամիները ձեռքերը ծալած չեն նստելու, իրենց աշխատանքն են անելու, մենք էլ պետք է կարողանանք այդ բոլոր բաները գիտակցելով՝մեր աշխատանքները տանենք առաջ: Հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ շուրջ 200 երկրներից առայժմ դեռ 25-ի ճանաչումն է եղել: Ճանաչման խնդիրն այլևս հարց չէ, բայց պետք է շարունակել, որ բոլոր երկրները միանան այդ ցանկին, պետք է ձգտել այնպես անել, որ Թուրքիան էլ գիտակցի, որ ինքը պետք է լինի այն երկրներից մեկը, ով պետք է ճանաչի, դատապարտի և, բնականաբար, առերեսվի այդ խնդիրների հետ: Եվ մենք պետք է այդ աշխատանքներն անենք: Այնպես որ աշխատանք շատ կա անելու և միայն ասել, որ այ նայեք ամսի 24-ին ամեն ինչ ավարտվեց, դա ամենասխալ մոտեցումն է:

Ինչպե՞ս եք գնահատում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը Ռուսաստանի պատվիրակության բարձր մակարդակով ներկայանալը: Մասնավորապես, Ռուսաստանի պետդումայի նախագահ Նարիշկինը հայտարարել է, որ իր գլխավորությամբ է լինելու այդ այցը: Սա ինչի՞ մասին է խոսում:

Ինձ թվում է, որ Ռուսաստանը մի այնպիսի երկիր է, որտեղ մենք պետք է գիտակցենք, արդյո՞ք Նարիշկինը բարձր պաշտոնյա է, թե ուղղակի փորձում են մեկին ուղարկել, ով որ փաստաթղթի վրա բարձր տեղ է զբաղեցնում: Բայց արդյոք Նարիշկինը Ռուսաստանի համար բարձր տեղ է զբաղեցնում որոշում կայացնողների շրջանակում: Երկրորդը՝ ռուս-թուրքական հարաբերություններն իրենց զարգացումն են ունենում: Երկու շաբաթ առաջ էլ Նարիշկինն այստեղ էր, հիմա պետք է ասենք՝ վայ, տեսեք ինչ բարձր պաշտոնյա է եկել: Ինձ թվում է, որ այստեղ Ռուսաստանը պետք է գիտակցի, թե համեմատության մեջ ինչպես ենք մենք ընկալելու դա: Երբ որ օրինակ ԱՄՆ-ից լսում ենք, որ իրենք չեն պատրաստվում բարձր պատվիրակություն ուղարկել Գալիպոլի, իսկ Ռուսաստանն ուղարկում է Նարիշկինին, իր ռազմավարական գործընկերոջ աչքերում ինչպես է դա ընկալվում: Ինձ թվում է, որ բոլոր երկրները պետք է իրենց տեսանկյունից նայեն, թե ինչպես են իրենց շահերն այստեղ ունենալու: Չմոռանանք, որ մենք ունենք մեր շահերը և մենք էլ պահանջատիրական ենք լինելու: Այդ երկու խնդիրները գնահատելով ինձ թվում է, որ նաև մեր ազդեցությունը կլինի: Առաջինն ընկալելով՝ արդյոք Նարիշկինն իսկապես այն դե՞մքն է Պուտինի համեմատությամբ: Եվ Պուտին-Նարիշկին համեմատության մեջ պետք է ընկալենք նաև խնդիրը, իսկ այդ պարագայում ինչ-որ անեն ռուսական պատվիրակությունները, բնականաբար, մեր գնահատականներն ապագայում կլինեն:

ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսն ու Ղազախստանն առաջին դեմքերի մակարդակով չեն ներկայանալու ապրիլի 24-ին: Մինչև ԵՏՄ անդամակցությունը մեր բարձրաստիճան պաշտոնյանները մեկ անգամ չէ, որ անդամակցության խնդիրը պայմանավորում էին հենց անվտանգության ապահովման խնդրով: Այս դեպքում տարօրինակ չէ՞ այդ օրն անդամ երկրների Հայաստանում ներկա չգտնվելը:

Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե ինչ եմ մտածում ԵՏՄ-ի և դրան Հայաստանի անդամակցության մասին: Սա նաև մեկ անգամ ապացույց է, որ այնտեղ չկա միություն, նայելով, թե մեր տնտեսական հարաբերություններն ինչպես են զարգանում, այնտեղ չկա տնտեսություն, իսկ մնացած ամեն ինչն ինձ թվում է ավելի գնահատվում է, երբ փորձում ենք համեմատել թե նույն Հռոմի պապի ազդեցությունն ինչ եղավ, նույն արևմտյան աստղերի ազդեցությունն ինչ եղավ, թե ինչ հնարավորություններից հիմա Հայաստանը կկարողանա օգտվել այդ նույն PR-ի շրջանակներից ելնելով, հարցին բարձրաձայնելով և գնահատելով, թե այն միությունը, որտեղ Հայաստանն այսօր ստորագրել է, ինչքանով էր նպաստում կամ ծառայում Հայաստանի շահերին: Կարող է հիմա գիտակցել, որ միայն Ռուսաստանի պատճառով է Հայաստանը այնտեղ միացել, որևէ մի աղերս չկա ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի հետ: Ինձ թվում է, որ այդ հարաբերություններն արդեն շատ ընկալելի են, իսկ նման արհեստական միությունը կունենա իր շատ կարճ արհեստական կյանքը: Հուսով եմ, որ մոտակա ժամանակները, երբ որ այդ միությունն ընդամենը կմնա թղթի վրա, Հայաստանն իր ուղին կշարունակի դեպի եվրոպական ինտեգրումն ու իր ուրույն տեղն ուշ թե շուտ կգտնի եվրոպական ընտանիքում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում