«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իրեն չի անհանգստացնում վիճակագրությունն ու գնդակին տիրելու հարաբերակցությունը:
«Ասում եք, որ մրցակիցը տիրել է գնդակին ժամանակի 70%-ի ընթացքու՞մ: Ինձ երբեք չի հետաքրքրել դա: Իմ թիմի մրցակիցը կարող է տիրել գնդակին խաղաժամանակի 99%-ը: Ես մտածում եմ արդյունքի, ոչ թե վիճակագրության մասին:
Հիանալի էինք գործում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը: Գերազանց մարտավարություն էինք մշակել և կարողացանք անել այնպես, որ առանցքային դերակատարություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներ, ասես, կորած լինեին խաղադաշտից: Նրանք չէին երևում»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: