Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասում իր Peace of Me շոուի ժամանակ հայհոյել է հանդիսատեսին: Նշվում է, որ նա այդկերպ է մեկնաբանել «ճարպոտ տականք» արտահայտությունը, որը դահլիճից բղավել է անհայտ մեկը։ Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Երգչուհին սկսել էր երգել Till The Worlds End երգը, և երբ դեմքով դեպի պատն է շրջվել, ինչ-որ մեկը պոռթկացել է: Ներկա գտնվածներից մեկն Instagram-ի իր էջում տեղադրել է այն պահը, երբ լսելի է եղել երգչուհու արտաբերած՝ f***ing a***hole արտահայտությունը՝ ի պատասխան իր կազմվածքի վերաբերյալ արտահայտության:
Շատերը համարում են, որ նման կերպ Բրիթնին արհամարհել է ոչ թե մեկին, այլ ամբողջ դահլիճին: Իսկ մեկ ուրիշը պնդում է, որ Բրիթնին այդպես է արձագանքել, երբ դահլիճը բացասաբար է պատասխանել իր՝ ևս մեկ երգ երգելու առաջարկությանը: