Քարդաշյան քույրերից ամենակրտսերը՝ 17-ամյա Քայլի Ջենները, չի ցանկանում մոդել դառնալ՝ չնայած մասնակցել է Քանյե Ուեսթի ստեղծած և ներկայացրած Аdidas-ի
ցուցադրությանը: Քայլին կարծում է, որ կյանքում շատ այլ բաներ կան, որոնցով կցանկանար զբաղվել՝ գրում է Starslife.ru-ն:
«Քանյեի շոուն շատ լավն էր, դա մեծ փորձ էր ինձ համար, բայց ես չեմ ցանկանում մոդել դառնալ: Այդ զբաղմունքը Քենդալի համար է: Ինձ առավել մոտ է դիզայնը, և ես շատ բաներ եմ ցանկանում փորձել այս տարի»,- ասել է Քայլին:
Աղջիկը նաև կրկնել է, որ երբեք պլաստիկ վիրաբույժի ծառայություններից չի օգտվել և չի փոխել իր շրթունքները: