Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի խաղի վերաբերյալ:
Նա նշել է, որ կցանկանար խաղալ «արքայական ակումբ»-ի պորտուգալացի հարձակվողի հետ:
«Հաճելի է հետևել Ռոնալդուի և Մեսիի խաղին, նրանց խփած գոլերին: Նրանք երկուսն էլ գերազանց են ելույթ ունենում: Կցանկանայի հնարավորություն ունենալ մեկ անգամ խաղալ Ռոնալդուի հետ: Դիտարժանության առումով դա անկրկնելի կլիներ»,- AS-ը մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը: