Սիրիայում, ենթադրաբար, զոհվել է Ավստրալիայի քաղաքացի Շարքի Ջաման, ով հայրենիքում աշխատել է որպես դիջեյ և մոդել՝ հաղորդում է CNN-ը:
Ծագումով սոմալեցի 25-ամյա տղամարդը Մելբուռնից մեկնել է մեկ տարի առաջ և ապրել Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում: ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») շարքերին միանալուց հետո նա սկսել է կատարել բժշկի, խոհարարի և դիպուկահարի գործառույթներ: