«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն իրեն չի ազատի աշխատանքից այն դեպքում, եթե թիմը չնվաճի չեմպիոնի տիտղոսը: Ընդ որում, մասնագետը նշել է, որ սարսափելի կլինի, եթե «քաղաքայիններ»-ը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չնվաճեն:
«Եթե «Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի, սարսափելի կլինի: Ճիշտ չէ կարծել, որ ինձ սպառնացել են ազատել աշխատանքից, եթե թիմը չեմպիոն չդառնա: Նման բան չի եղել: Դա հատուկ չէ «Սիթի»-ի ղեկավարներին:
Սա մեծ նախագիծ է և կարևոր շատ պահեր կան: Այստեղ մտածում են երիտասարդ ֆուտբոլիստների և ակադեմիայի, ոչ թե միայն տիտղոսների մասին: Եթե չկարողանանք մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում, ապա վերլուծությունն այլ կլինի»,- The Guardian-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը: