Ավստրալացի մարզիկ Էրիկ Ուաթսոնը շաբաթ օրը 8 ժամում լողալով հաղթահարել է 36 կմ տարածությունը՝ Պարսից ծոցի ափին գտնվող սաուդյան Էլ-Հուբար քաղաքից հասնելով մինչև Բահրեյն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ուոթսոնին հաջողվել է դա երկու անգամ ավելի արագ անել, քան Բահրեյնի թագավորի որդուն՝ արքայազն Հալեդ բեն Համադին: Վերջինս այդ տարածությունը հաղթահարել էր 20 ժամում
«Մենք մարզիկին սպասում էինք երեկոյան, իսկ նա Բահրեյնի ափի մոտ հայտնվեց արդեն առավոտյան ժամը 11-ին»,- ասել են սպորտային միջոցառման կազմակերպիչները: