Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի մրցաշրջանի վերջին հատվածը վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Մոդրիչը փոխարինվել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Մալագա»-ի դեմ հանդիպմանը` վնասվածք ստանալու պատճառով: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը վնասել է ծունկը և ստիպված կլինի բաց թողնել նվազագույնը 6 շաբաթ:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը 16 հանդիպում է անցկացրել, 1 գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել: