Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

100 հազար դրամ տուգանելով՝ ՃՈ-ն լավություն է անում ԱՊՊԱ ընկերություններին

Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու դեպքում ապրիլի 20-ից սկսած կկիրառվեն վարչական միջոցներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուր հազար դրամի չափով տուգանքներ:

Հետաքրքիրն է այն է, որ ոստիկանությունը վարորդներին նաև զգուշացրել էր, որ ՃՈ-ն հագեցած է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարում են առանց ԱՊՊԱ-ի: Մինչև այժմ ՃՈ-ն ԱՊՊԱ չունեցող վարորդներին տուգանում էր այն ժամանակ, երբ վթար էլ լինում, կամ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը խախտում կատարած մեքենան կանգնեցնում էր և զուգահետ հետաքրքրվում ԱՊՊԱ-ով:

Անդրադառնալով այս թեմային՝ «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ փոխնախագահ Արսեն Պետրոսյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ ապահովագրվող մեքենաների քանակը բավականին նվազել է, քանի որ ԱՊՊԱ-ն միշտ քաշքշուկներ է առաջացնում:

Ըստ նրա ՝ ոստիկանությունը և ԱՊՊԱ գործակալությունը կարող են համագործակցել և միմյանց ինֆորմացիա տրամադրել՝ տվյալ պետհամարանիշով մեքենան ապահովագրվա՞ծ է, թե՞ ոչ, որից հետո արդեն կլինեն տուգանքների ծանուցումները:

Արսեն Պետրոսյանը նաև նկատեց, որ խնդիրը ոչ թե այն է, որ կան անպարտաճանաչ վարորդներ, այլ բազմաթիվ այլ հարցեր՝ սկսած ԱՊՊԱ-ի ժամանումից մինչև փոխհատուցում։ Բացի այդ, օրինակ՝ տաքսիների պարագայում այլ հարց կա. ամեն ընկերություն չէ, որ համաձայնում է ապահովագրել տաքսիներին, դրանք համարվում են ռիսկային. եթե ԱՊՊԱ-ն սկսում է 30 հազար դրամից, ապա ռիսկայինների դեպքում հասնում է 50 հազար դրամի։ «Քաշքշուկներ են լինում, տարբեր պատճառաբանություններ։ Ինչքան ուզում են՝ թող տուգանեն, միևնույն է՝ տուգանքներով դաշտը չի կարգավորվի, կավելանա բողոքողների և հիասթափվողների թիվը»,- ասաց նա:

Նա նաև շեշտեց, որ տաքսի- ծառայությունների պարագայում ԱՊՊԱ-ի պայմանագրերը դժկամությամբ են թարմացնում, այնուհետև ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված փոխհատուցման հետ: Բայց կապ չունի՝ տաքսի-ծառայությունները, ԱՁ-ները պետք է նույն դաշտում լինեն, քանի որ տուգանելիս տարբերություն չեն դնելու՝ անհատ ձեռներե՞ցն է անպարտաճանաչ եղել, թե՞ ապահովագրական այն ընկերությունները, որոնք հրաժարվել են:

Նա նաև նշեց, որ ճիշտ կլինի այս թեմայով կազմակերպվեն հանրային քննարկումներ՝ նաև վարորդներին լսելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում