Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գյումրիում սպանել են մոր ու դստեր:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի 29 բնակարանում:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ հայտնի են նաև սպանվածների անունները: Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել են 1964 թվականին ծնված Ալվարդ Շահումյանը և վերջինիս մայրը` Քնար Շահումյանը: Այս պահին էլ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ ու քննիչներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում