Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում քաղաքային տրանսպորտի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքի է դուրս եկել կին ավտոբուսի վարորդ: 30-ամյա Վանքադարթահ Սարիթհան նախկինում մասնավոր ընկերությունում վարորդ է աշխատել, գրում է BBC-ն:
Սարիթհան արդեն հայտարարել է, որ կապահովի բոլոր ուղևորների անվտանգ երթևեկությունը:
Իշխանությունները հույս ունեն, որ նրա օրինակին կհետևեն նաև այլ կանայք: