ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4 տարի է երաշտը շարունակվում է: Դրա պատճառով նահանգի իշխանությունները կարգադրել են ջրի օգտագործումը նվազեցնել 25 տոկոսով: Որոշ շրջաններում զգալիորեն նվազեցվել է ջրամատակարարման ծավալը, գրում է RT-ն:
Ապրիլի 14-ին 19 մլն մարդու ջուր մատակարարող Հարավկալիֆոռնիական ընկերությունը որոշել է 15 տոկոսով նվազեցնել քաղաքներ մատակարարվող ջուրը:
Շատերը կարծում են, որի ջրի պակասի կարևոր պատճառը դրա` նավթի և գազի արդյունահանման ժամանակ օգտագործվելն է: