Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Մալագա»-ի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի սաները վաստակած միավորների թիվը հասցրին 76-ի և առաջատար «Բարսելոնա»-ին զիջում են 2 միավորով:
Ընթացիկ մրցաշրջանում իր 50-րդ գոլը խփեց Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալ» – «Մալագա»` 3:1
1:0 Ռամոս (24′), 2:0 Ռոդրիգես (69′), 2:1 Խուանմի (71′), 3:1 Ռոնալդու (90+1′)