Aravot.am-ի տեղեկություններով ձերբակալել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին՝ մարդ առևանգելու կասկածանքով:
Կայքի այս տեղեկությունը հաստատեցին թե՛ ոստիկանությունում, թե՛ դատախազությունում: Մեզ հասած տեղեկություններով, Ռուդիկ Սարգսյանը առևանգել ու ծեծել է Սպիտակ քաղաքում բնակվող, սակայն Սարգսյանների՝ Գյումրիի մուտքի մոտ գտնվող գազալցակայանում աշխատող Արթուրին, որը մոտ 30 տարեկան է: Վերջինս, աշխատելով գազալցակայանում՝ թողել ու հեռացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում