Ռուս գիտնականները Եգիպտոսում հայտնաբերել են հին Մեմֆիսի «սպիտակ պարիսպները»` Հին Եգիպտոսի մայրաքաղաքի ամբարտակները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եգիպտոսի հուշարձանների և մշակութային ժառագության հարցերով նախարար Մամդուհ ադ-Դամաթիին:
«Այս բացահայտումը, հույս ունենք, թույլ կտա ընդլայնել մեր գիտությունը Հին Եգիպտոսի կարևորագույն քաղաքներից մեկի մասին, որը պատմության մեջ կարևոր քաղաքական, կրոնական և տնտեսական դեր է խաղացել, և որի անուններից մեկն է «Ինբու Հեջ» կամ «Սպիտակ պարիսպներ»»,- ասել է Ադ-Դամաթին:
Նշվում է, որ հնագետներն առաջիկայում կփնտրեն նաև պարսպի այլ հատվածներ: