Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
Կրոսը նշել է, որ Ռոնալդուն մարզումներին ներդնում է ողջ ուժերն ու ցանկանում է անընդհատ կատարելագործել որակները:
«Քրիշտիանուն խելահեղ է: Եթե նա նաև համապատասխան ժամանակ ընտրի երեկույթների համար, ավելի լավ կլինի (ծիծաղում է): Նա լիովին նվիրվում է աշխատանքին` անընդհատ ցանկանալով բարելավել որակները:
Անկասկած, նա սիրում է գոլեր խփել: Միայն նա կարող է հասնել այն ամենին, ինչին հասել է: Ռոնալդուն բնատուր տաղանդի ու անսահման աշխատասիրության համադրություն է»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Marca-ն: