Մեծ Բրիտանիայի 34-ամյա բնակիչ Նիք Հեսը կարող է հարբել սովորական մթերքներից` ֆրի կարտոֆիլից, բրնձից, քաղցր բլիթից, գրում է Kedem-ը:
Այս երևույթի պատճառն, այսպես կոչված «գարեջուր եփելու» սինդրոմն է: Այս դեպքում ստամոքսում գտնվում են մեծ քանակությամբ խմորիչներ, որոնք գործածվում են գարեջուր պատրաստելու համար: Երբ ստամոքսում է հայտնվում ածխաջրերով հարուստ սնունդը, բակտերիաները սպիրտ են արտադրում, որն էլ արյան մեջ է ներթափանցում հարբելու համար բավական քանակությամբ:
Հանկարծակի հարբելու դեպքերը Նիքի մոտ սկսվել են 5 տարի առաջ, և բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչ է նրա հետ տեղի ունենում, մինչև փորձառու բժիշկներից մեկը նրա ստամոքսում հայտնաբերեց խմորիչներ, որոնք 4 անգամ գերազանցում են նորման: