Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնության արդյունքներով գրոսմայստերներ Սամվել Սեւյանը և Վարուժան Հակոբյանը նվաճել են Աշխարհի 2015թ. գավաթի ուղեգրեր:
Մինչև այժմ Աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք արդեն ունեին չորս հայ գրոսմայստերներ` Լևոն Արոնյանը` շնորհիվ իր բարձր վարկանիշի, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը` Եվրոպայի 2014 թ. անհատական առաջնության արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը Բաքվում: