ԱՄՆ Տեխաս նահանգում ավելի քան 78 հազար մարդ հեղեղումների պատճառով առանց էլեկտրականության է մնացել: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Նշվում է, որ ուժեղ անձրևները Պասադենա քաղաքում հեղեղումներ են առաջացրել: Իշխանությունները նշում են, որ ուժեղ անձրևի ժամանակ` կես ժամվա ընթացքում, ավելի քան 10 սմ տեղումներ են եղել, ինչը տեղի է ունենում 500 տարին մեկ անգամ:
Լա Պորտ քաղաքում ավելի քան 40 տուն է ջրասույզ եղել, որոշ ճանապարհներ պիտանի անցանելի չեն ջրի բարձր մակարդակի պատճառով: