Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Ձնհալ է սկսվել, բոլոր անտարբերներն ուշքի են եկել. Հրանուշ Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

-Տիկին Հակոբյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հասցրեցի՞ք կազմակերպչական աշխատանքները Հայաստան – Սփյուռք հարթությունում։

-Ես կարծում եմ, այո, մեծ նախապատրաստական աշխատանք տարվեց, որովհետև մոտավորապես 61 հանձնախմբեր ստեղծվեցին Սփյուռքում, չհաշված պետական հանձնաժողովը։ Պետական հանձնաժողովից պատվիրանները գնում էին տեղային հանձնաժողովներ և այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք, ցույց է տալիս, թե ինչ բուռն կյանքով է ապրում այսօր հայկական ցանկացած համայնք։ Չկա այնպիսի կառույց, որը որևէ գործ, որևէ հետք չթողնի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված։

-Արդեն, մոտավորապես հայտնի՞ է, թե քանի հոգի կմասնակցի 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Որքա՞ն մասնակցություն եք Դուք ակնկալում։

-Մեկ ամիս է փակ են բոլոր օդային ուղիները, բոլոր հյուրանոցները, վարձով տները, որոնք ժամանակին տալիս էին, ամբողջությամբ փակված են, մարդիկ արդեն ավելի շատ ծանոթ բարեկամների տներում են մնում։ Ես շատ ուրախ եմ, որ 50-ից ավելի պետական պատվիրակություններ են գալիս, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես կարծում եմ, դրանք հազարներով են, միայն Սփյուռքի նախարարության միջոցառումների մասնակիցների թիվը հասնում է հազարի, 500 հոգի միայն ՀՕՄ-ուհիներն են եկել մասնակցելու «Կինը Ցեղասպանության տարիներին» մեր ձեռնարկին։ Այնպես որ ծով սփյուռքահայեր են լինելու Հայաստանում և ամբողջ տարվա ընթացքում սա կշարունակվի։

-Վերջին օրերին Հռոմի Պապը Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ մատուցեց, դատապարտեց Ցեղասպանությունը, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, նաև Քիմ Քարդաշյանն այցելեց Հայաստան։ Սրանք կարո՞ղ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող հանգամանքներ լինել։

-Ընդհանրապես, կարծում եմ, վերջին շրջանում Չեխիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բոլիվիայի կողմից եղան համապատասխան փաստաթղթեր, մի շարք երկրներ դեռևս քննարկում են Ցեղասպանության ճանաչման, ժխտողականության դեմ օրենքի ընդունման վերաբերյալ փաստաթղթեր։ Կարող եմ ասել ձնհալ է սկսվել, բոլոր անտարբերներն ուշքի են եկել։ Հռոմի Պապի արարքը պատմական, քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող քայլ էր, իսկ Հռոմի Պապն այն մարդը չէր, որ հենց այնպես, զգացմունքների վրա հայտարարություն արեց։ Նա հենվեց իր նախորդների բոլոր քայլերի վրա, իսկ Բենեդիկտոս 15-րդը դեռևս 1915 թվականին էր զբաղվում հայերի կոտորածներով և խնդրում, աղերսում էր կանգնեցնել մարդկության դեմ կատարվող այդ հանցագործությունը։ Հռոմի Պապի ձեռքի տակ են այն հսկայածավալ արխիվները, որ կան և բնական է, որ Հռոմի Պապի հայտարարությունն ու գնահատականները հիմնավորված էին, կարևոր էին և մեծ ազդեցություն կարող է ունենալ կաթոլիկ, ինչու չէ, նաև ոչ կաթոլիկ աշխարհի վրա։

-Ապրիլի 25-ին ի՞նչ ենք անելու, երբ այս իրարանցումն ավարտվի։

-Նախ ես կարծում եմ, որ ապրիլի 25-ին չի վերջանում, այլ սկսվում է մի նոր պայքար, որովհետև 100-րդ տարելիցն ընդամենը հանգրվան է մեր հետագա պայքարն ահագնացնելու համար։ Քանի որ Թուրքիան ցնցումների մեջ է, որտեղ չէին սպասում այսպիսի հակադարձումների։ Նրան ոչ ճիշտ ու ոչ դիվանագիտական հայտարարություններն ավելի են բորբոքում կարևորագույն երկրներին, ու քաղաքակիրթ աշխարհը։ Մենք հայերս հասկացանք, որ ինչքան միավորվում ենք, մեր պայքարն այդքան հզորանում է։ Մենք պետք է շարունակենք պայքարն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունն ու կզբաղվի հետևանքների վերացման հարցերով։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք և լռել այլևս չենք կարող, իսկ 100-րդ տարելիցի և անցնող երեք տարիների ընթացքում, որոնք նախապատրաստական տարիներ էին, կարծում եմ, մեծ փորձ կուտակվեց հետագա քաղաքական, գիտական, քարոզչական, հրատարակչական, կրթամշակութային պայքարը շարունակելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում