Իրանի բանակում հակահրթիռային պաշտպանության մի քանի համակարգեր (ՀՀՊ) և զենքեր են հայտնվել, որոնք նախագծվել և արտադրվել են հենց այդ երկրում: Շաբաթ օրը` Թեհրանում շքերթի ժամանակ` նվիրված Ազգային բանակի օրվան, Իրանի ռազմաօդային ուժերի Հաթամ-օլ-Անբիան բազան ցուցադրել է իր վերջին ձեռքբերումները: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Մասնավորապես, ցուցադրվել է տեղեկության հավաքման և մշակման «Ֆաքուր» նոր համակարգը, «Ռասուլ» կապի համակարգը, ինչպես նաև «Շահրիր» ռադիոտեղոշիչային կայանը:
Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային ճնշման ենթարկված Իրանը մեծացրել է իր ռազմական հնարավորությունները: