Ճապոնական ավիաընկերությունը ծրագրում է ինքնաթիռ ներկել R2-D2-ի գույներով: Ինքնաթիռը, որը նմանակում է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի R2-D2 ռոբոտի արտաքին տեսքին, կգործի ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունում: Այս մասին հաղորդում է Chanel News Asia-ն:
ANA Star Wars անվանումը ստացած Boeing 787 Dreamliner-ն առաջին միջազգային չվերթը կիրականացնի 2015-ի աշնանը:
Ինքնաթիռի կմախքի հետնամասին կմակագրվի Star Wars գրությունը` ֆիլմում գործածվող գրելաոճով:
Նշվում է, որ ավիալայները հատուկ ներկելու որոշումն ընդունվել է ANA ավիաընկերության և Walt Disney ընկերության համագործակցության շրջանակներում, որը կտևի մինչև 2020-ը: