Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ն արտագնա խաղում 1:3 հաշվով առավելության հասավ Սարանսկի «Մորդովիա»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպման ավելացված ժամանակում հաշիվը դարձրեց 1:3: Մովսիսյանը փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին:
«Մորդովիա» – «Սպարտակ»` 1:3
0:1, 0:2 Պրոմես (47’, 78’), 1:2 Նյասե (90+1’), 1:3 Մովսիսյան (90+3’)