Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում ընթանում են արհմիութենական կազմակերպությունների միանգամից մի քանի ցույցեր: Քաղաքի փողոցներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել տասնյակ հազարավոր մարդիկ:
Համալեհական արհմիութենական միությունը հանդես է եկել աշխատավարձերի բարձրացման, ցածր վարձատրվող աշխատակիցների համար հարկերի նվազեցման, 35 տարվա աշխատանքից հետո կանանց, իսկ 40 տարվա ստաժից հետո տղամարդկանց թոշակի անցնելու թույլտվության օգտին:
Ցուցարարները մեղադրում են կառավարությանը նրանում, որ այն արհամարհում է աշխատակիցների խնդիրները, բաց երկխոսություն չի վարում և ուշադրություն չի դարձնում արհմիությունների օրենսդրական նախաձեռնություններին:
Ըստ միության ղեկավար Յան Գուզայի խոսքերի՝ Լեհաստանում մոտ 2,8 մլն մարդ ապրում է սոցիալական մինիմումի հաշվին, լեհերի աշխատավարձը նվազագույն աշխատավարձի սահմաններում է:
Լեհ ուսուցիչների արհմիությունն իր հերթին ցույց է անում կրթության նախարարության առաջ՝ պահանջելով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, հարգել այդ մասնագիտությունը և մեծացնել ֆինանսական ներդրումն այդ ոլորտում: