Կատալոնական «Բարսելոնա»-ի, «Միլան»-ի և Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական «Կերետարո»-ի կազմում, հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան:
«Չեմ պատրաստվում կարիերաս: Տարածված ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը:
Երջանիկ եմ, որ ֆուտբոլ եմ խաղում ու նման մտքեր չունեմ: Չեմ կարող ասել` կխաղամ ևս 5-6 տարի, թե ոչ, բայց առայժմ ամեն ինչ լավ է: Ֆուտբոլից հեռանալու իմաստ չեմ տեսնում»,- 35-ամյա Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: