Ածխաթթու գազը ացետատի վերածող համակարգը, որը կարելի է օգտագործել վառելիքի փոխարեն, մշակվել է Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի գիտնականների կողմից:
Ինչպես հաղորդում է Geektimes-ը, նոր համակարգն իմիտացնում է ֆոտոսինթեզը: Դրա հիմքում կարելի է ստանալ վառելիք, պոլիմերներ և այլ քիմիկատներ:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է ստանալ n-բուտանոլ, ածխաջրեր և կենսաբանորեն քայքայվող PHB պոլիմեր: Եթե ամբողջական համակարգն այնպես աշխատի, ինչպես մտահղացել են մասնագետները, մարդուն կհաջողվի պլաստմասսա և վառելիք ստեղծել: