ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ սպառնալիքներից՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփի Թեհրան կատարած այցի ժամանակ:
«Ամերիկյան քաղաքացիական և ռազմական պաշտոնյաները նախկինի նման քննարկում են Իրանի նկատմամբ ռազմական ճնշման գործադրման հավանականությունը: Ժամանակն է հրաժարվել Իրանի ոչնչացման մահաբեր սպառնալիքներից: Ես կարծում եմ, որ Իրանի դեմ ուժի կիրառումը արդյունավետ չի լինի: Բացի այդ՝ մեր դեմ ուղղված ռազմական սպառնալիքները չեն գործում»,- ասել է նա: