«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղօ նախօրեին «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է մրցակցի կազմի վերաբերյալ շրջանառվող լուրերին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիանալի կազմ ունի: Համամիտ չեմ, որ այս պահին «կարմիր սատանաներ»-ը թույլ են: Կարող ենք հետևել վիճակագրությանը թե´ թվերով, թե, խաղացողներով, թե´ փորձով:
Այնպես որ, «Յունայթեդ»-ն անհավանական կազմ ունի: Մատան, Դի Մարիան, Յանուզայը, Ռունին, վան Պերսին, Էրերան, Կերիկը, Բլինդը, Ֆելաինին»,- Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: