Հունաստանի խորհրդարանը ուրբաթ ուշ երեկոյան կողմ է քվեարկել այն օրենքի օգտին, որով լիկվիդացվելու են հատուկ խստության բանտերը: Օրենքի հոդվածներից մեկը հնարավորություն է տալիս արտահերթ կարգով ազատության մեջ հայտնվել «Նոյեմբերի 17» խմբավորման ահաբեկիչ Սավվաս Քսիրոսին, ով 5 ցմահ ազատազրկման է դատապարտվել և 25 տարվա տաժանակիր աշխատանքի:
Օրենքն ընդունվել է իշխող կուսակցության ներկայացուցիչների պատգամավորների քվեարկությամբ, ընդ որում՝ ոչ բոլոր հոդվածներն են աջակցություն ստացել: Բոլոր հոդվածների դեմ է քվեարկել նախկին վարչապետ Անտոնիս Սամարասի «Նոր դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցությունը:
Օրենքը վերաբերում է հատուկ ռեժիմի բանտերին, որտեղ իրենց պատիժն են կրում վտանգավոր հանցագործներն ու ահաբեկիչները: Ազատության մեջ կհայտնվեն 75 տարեկանից մեծ դատապարտյալները և այն կալանավորները, որոնք դատապարտվել են մինչև 10 տարվա ազատազրկման: